
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ակնհայտ հետապնդումը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները. ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։
««Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։
Իրավական որոշակիության հիմնարար նորմերի անտեսման նմանատիպ դրսևորումներն անթույլատրելի են և վտանգում են պետականության հիմքերը»,- ասված է հաղորդագրությունում:


