
Գերմանիայի դպրոցներից մեկում բռնության հետևանքով երկու մարդ է զոհվել
Գերմանիայի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել․ գրում է euronews.tv-ին։
Նշվում է, որ մահացածներից մեկը 18-ամյա ուսանողուհի է, մյուսը՝ 30-ամյա տղամարդ։
Իսկ տեղական օրաթերթերը հայտնել են, որ միջադեպը եղել է Գերմանիայի մայրաքաղաքի մոտ գտնվող Գոսեն-Նոյ Զիթաու (Gosen-Neu Zittau) քաղաքի միջնակարգ դպրոցում։
Թե կոնկրետ ի՞նչ բռնության մասին է խոսքը՝ կրակոց, ծեծ, թե՞ այլ բան, չի նշվում։


