
Կանխատեսելի արդյունք և «Սերն ուժեղ է մահից» գրությամբ քվեաթերթիկներ․ ամփոփվել են Պետդումայի ընտրությունների արդյունքները
Ռուսաստանում ավարտվել են Պետդումայի ընտրությունները, որոնք մեկնարկել էին սեպտեմբերի 18-ին։ Պետդումայի ընտրություններում ձայների մեծամասնությամբ կրկին առաջատար է «Միացյալ Ռուսաստան»-ը՝ 57,83%։ Կուսակցությունը հաղթում է ընտրություններում՝ սկսած 2001 թվականից։
Հաջորդում են Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը՝ 13,81%, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 8,97%, «Նոր մարդիկ»-ը՝ 7,06%։
«Արդար Ռուսաստան»-ը կուսակցական ցուցակով հավաքել է ձայների 4.96%-ը, ինչը պակաս է Պետդումա մտնելու համար անհրաժեշտ 5%-ի շեմից։
Ընտրություններն ուղեկցվել են նաև բողոքի փոքր ակցիաներով․ որոշ ընտրողներ իրենց բողոքն են հայտնել իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ՝ քվեաթերթիկների վրա գրելով՝ «Սերն ուժեղ է մահից», «Դադարեցրե՛ք պատերազմը»։


