22 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանխատեսելի արդյունք և «Սերն ուժեղ է մահից» գրությամբ քվեաթերթիկներ․ ամփոփվել են Պետդումայի ընտրությունների արդյունքները

Կանխատեսելի արդյունք և «Սերն ուժեղ է մահից» գրությամբ քվեաթերթիկներ․ ամփոփվել են Պետդումայի ընտրությունների արդյունքները

16.00 Ձայների 96.95%-ը մշակելուց հետո «Արդար Ռուսաստան» կուսակցությունը կուսակցական ցուցակով ստացել է ձայների 5.00%-ը՝ այդպիսով հաղթահարելով 5 տոկոսի շեմը։

11.44 Ռուսաստանում ավարտվել են Պետդումայի ընտրությունները, որոնք մեկնարկել էին սեպտեմբերի 18-ին։ Պետդումայի ընտրություններում ձայների մեծամասնությամբ կրկին առաջատար է «Միացյալ Ռուսաստան»-ը՝  57,83%։ Կուսակցությունը հաղթում է  ընտրություններում՝ սկսած 2001 թվականից։

Հաջորդում են Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը՝ 13,81%, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 8,97%, «Նոր մարդիկ»-ը՝ 7,06%։

«Արդար Ռուսաստան»-ը կուսակցական ցուցակով հավաքել է ձայների 4.96%-ը, ինչը պակաս է Պետ​​դումա մտնելու համար անհրաժեշտ 5%-ի շեմից։

Ընտրություններն ուղեկցվել են նաև բողոքի փոքր ակցիաներով․ որոշ ընտրողներ իրենց բողոքն են հայտնել իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ՝ քվեաթերթիկների վրա գրելով՝ «Սերն ուժեղ է մահից», «Դադարեցրե՛ք պատերազմը»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ