
Ռուս-հայկական համապարփակ փոխգործակցության պահպանումը ծառայում է մեր ժողովուրդների շահերին․ Լավրովը շնորհավորել է Միրզոյանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Մոսկվայի և Երևանի միջև փոխգործակցությունը ծառայում է երկու երկրների ժողովուրդների շահերին․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուս-հայկական համապարփակ փոխգործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, ծառայում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին», – գրել է Ռուսաստանի արտգործնախարարն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին ուղղված ուղերձում։
Լավրովը շնորհավորել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարին և նախարարության աշխատակազմին ՀՀ անկախության օրվա առթիվ։


