29 Սեպ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բարեկեցիկ կյանքը միայն «մի փոր հացի» պատմությո՞ւնն է․ Բագրատ Սրբազան

Բարեկեցիկ կյանքը միայն «մի փոր հացի» պատմությո՞ւնն է․ Բագրատ Սրբազան

Մեզ վախեցնում են պատերազմով ու վախ են ներարկում մեր մտքում, ընտանիքներում, մեր կյանքի մեջ, նրանք ուղղակիորեն խաբում են և ընդհանրապես կապ չունեն մեր ինքնության հետ․ գրում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Այո՛, պատերազմ միայն խելագարներն ու խելահեղները կուզեն, մենք գիտենք՝ ինչ է պատերազմը՝ իր ամբողջ արհավիրքով, բայց, մյուս կողմից, նաև նույն խելագարներն ու խելահեղները կուզեն ստորացած, նվաստացած, անգո, անպատիվ, գետնաքարշ խաղաղություն ունենալ, խաղաղություն ունենալ կեղծ «բարեկեցիկ կյանքի» դիմաց։

Եթե դու բարեկեցիկ հոգևոր ապրում ու արժանապատվություն չունես, ապա ի՞նչ «բարեկեցիկ կյանք» կարող ես ունենալ։ Այդպես կարող ես ունենալ «բանջարեղենի» կյանք՝ անինքնություն, անինքնասեր, կարող ես ինքնություն չսիրող «զանգված» լինել, որը ոչ մի տեսակի թրթիռ չունի, պատկանելություն չունի։

Այդպիսի գոյավիճակում ի՞նչ բարեկեցիկ կյանք։ Մի՞թե բարեկեցիկ կյանքը միայն «մի փոր հացի» պատմությունն է»,- նշում է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ