23 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտենիի դպրոցից հեռացվել է Զորավար Անդրանիկի խճանկարը

Արտենիի դպրոցից հեռացվել է Զորավար Անդրանիկի խճանկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում․ գրում է shamshyan.com-ը։

«Արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնեն։

2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն են իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել է, ինչը բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, սպասում են տեսնելու, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։

Գյուղացիները նաև առաջարկում են, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում»,- նշում է լրատվամիջոցը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ