
Ո՞ր ուժերն են մասնակցում Սամվել Կարապետյանի տանը մեկնարկած արտակարգ հավաքին
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Այս րոպեներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը տեղի է ունենում քաղաքական մեծ հավաք, որին Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները․
- «Հայաստան» դաշինք
- «Հայաքվե»
- «Ապրելու երկիր»
- «Բարգավաճ Հայաստան»
- «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
- «Հայ ազգային կոնգրես»
- «Ժառանգություն»
- «Միասին»
- «Դեմոկրատական այլընտրանք»
- «Նոր դարաշրջան»
- «Միավորված հայեր»»։


