28 Օգս
2026
22° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քոչարյանին «ուծեչկա» տվողին, որ հետևից գնալու են, գտնելու ենք, ու ես իրենց չեմ նախանձում․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Քոչարյանին «ուծեչկա» տվողին, որ հետևից գնալու են, գտնելու ենք, ու ես իրենց չեմ նախանձում․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը պետք է ապրեն թոշակովայսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին սպառնալով ունեզրկմամբ։

Ներկայացնում ենք Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

  • Մենք ազնիվ ձևով մեր դիրքորոշումները հայտնում ենք ՌԴ-ին, և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ։
  • Ոչ որպես վարչապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դատաիրավական համակարգի այն անձանցից, որոնք այս ամենն ի ցույց են դրել հանրությանը։ Բայց, որպես ՀՀ քաղաքացի, հարցեր ունեմ՝ բա էս փաստերի հետ 8 տարի ո՞նց են առնչվել Փաշինյանը՝ Քոչարյան ընտանիքի հետ տեղի ունեցած վերջին դեպքերի և ունեցվածքի մասին։
  • Քաղաքական խնդիրը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանն ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ։ Ինչո՞ւ, որովհետև իրենք պետք է ապրեն թոշակով և իրենց օրինական եկամուտներով, իսկ ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, լումա առ լումա, սենթ առ սենթ, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի ՀՀ-ին ու ժողովրդին։
  • Ես 8 տարի ասում եմ, որ պիտի նստեն, ինչի նո՞ր եմ ասում։
  • Քոչարյանին «ուծեչկա» տվողին, որ հետևից գնալու են,  գտնելու ենք, ու ես իրենց չեմ նախանձում։
  • Ես միշտ ասել եմ՝ եթե ՀՀ քաղաքացիները գտնում են, որ սխալ է տեղի ունենում, իրենք իրավունք ունեն հեղափոխություն անելու, թող բերեն իրենց սիրելի և ազնվագույն Սերժին, Քոչարյանին, մեզ էլ հրապարակում կախաղան հանեն։
  • Շատ խիզախ բան է անում ԱննանՓաշինյանն իր կնոջ՝ բռնությունների դեմ պայքարի արշավ սկսելու մասին։
  • Ես վերադարձի մասին չեմ խոսել, ընդամենն ասել եմ Քյարքի՝ արձանագրելով, որ կա էդպիսի տարածք։ Եթե մենք չասենք Քյարքի, նշանակում է՝ Ջերմուկի էդ օկուպացված տարածքներից հրաժարվում ենք։
  • Խլուրդ են ասում իրավապահ համակարգում, որ ներսից ինֆորմացիա են տալիս։ Ես իրավապահ համակարգի առաջ դրել եմ խնդիրը, ասել եմ՝ գտեք։ Եթե անուններ չեղան, իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում զանգվածային ազատումներ են լինելու։
  • ՀՀ բանկերը սանկցիոն առումով շատ բարձր կարգապահություն ունեն. Փաշինյանը՝ Իրանից սպասվող ռիսկերի մասին։
Ռազմագերիներ   Ռազմագերիներ