
Սարսափելի տեսարաններ՝ Փարիզում․ ինչո՞ւ է բողոքում Ֆրանսիան
Ֆրանսիան՝ միլիոնավոր զբոսաշրջիկների երազանքի երկիրը, այս օրերին հայտնվել է զանգվածային բողոքի ցույցերի ու անկարգությունների կիզակետում։ Կենսապայմանների թանկացման, կրթության, առողջապահության ու հանրային ծառայությունների խնդիրների դեմ սկսված ցույցերն ուղեկցվել են բախումներով, թալանով ու հրկիզումներով։ Իշխանությունը դատապարտում է անկարգությունները, խոստանում պատասխանատվության ենթարկել մեղավորներին, միաժամանակ՝ երկխոսության կոչ անում։ Շարունակվող ճգնաժամը կարո՞ղ է ազդել Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրության վրա, ինչո՞ւ խաղաղ բողոքը վերածվեց բռնությունների։


