Չնայած ՀԱՊԿ-ում խնդիրներին՝ ՀՀ-ն և ՌԴ-ն եղբայրական երկրներ են․ անցած օրն՝ ամփոփ
Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ հետ հարաբերություններին, նշել, թե ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր, թեև երկու երկրի հարաբերությունների համար հիմա բավականին բարդ շրջան է: