26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոտորած` Սուդանում, վիճակախաղով երջանիկ միլիոնատեր` ԱՄՆ-ում. միջազգային լրահոսն` ամփոփ

Կոտորած` Սուդանում, վիճակախաղով երջանիկ միլիոնատեր` ԱՄՆ-ում. միջազգային լրահոսն` ամփոփ

Չավարտվող հակամարտություններ, զենքերի նոր խմբաքանակ, զորավարժություն՝ ուժ ցուցադրելու նպատակով, Մոսկվա-Բաքու նոր հարաբերություններ: Ի՞նչ է կատարվել աշխարհում վերջին 24 ժամում:

Ուկրաինայում զորահավաքը շարունակվում է: Այնտեղ մտադիր են 2024 թվականին բանակ զորակոչել մոտ 120 հազար մարդու: Միացյալ նահանգները շուտով Ուկրաինային օգնության նոր փաթեթ կուղարկի 225 միլիոն դոլարի չափով։ Իսկ  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքը չի օգտագործվի Մոսկվային հարվածելու համա8:  Սուդանում էլ ավելի քան 100 մարդ կոտորածի զոհ է դարձել: Վադ ալ Նուրա գյուղը կոտորածի է ենթարկվել «Արագ աջակցության ուժեր»-ի զինյալների կրկնակի հարձակումից հետո: