
Սարիկ Մինասյանը ասֆալտապատում է ճանապարհները, խոստանում քաղաքացու թաղումը ղայդին կկազմակերպել, բայց այլ թեկնածուի են դատարան բերում
Իրավապահները խուզարկությու՞ն․ ես ներողություն եմ խնդրում, բայց ձեր իրավական ճշգրիտ ձևակերպումը տեղ կունենար այն ժամանակ, երբ որ Հայաստանում Նիկոլը սպանած չլիներ իրավական պետությունը․ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Պատգամավորը նշեց՝ Սարիկ Մինասյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասֆալտապատում է ճանապարհը, բայց այլ թեկնածուի են Հակակոռուպցիոն բերում՝
«Հիմա ձերբակալվել են, հա՞, պատգամավորի, քաղաքապետի, թեկնածուի հայրը և որդին։ Հակակոռուպցիոն նոր տեսանյութ են տարածել, ըստ որի, օրինակ նախընտրական շիբին է փռվել Գյումրիում, բայց նաև ընդդիմադիրները և հասարակական քաղաքական գործիչները հակադարձում են, ասում են, որ օրինակ Սարիկ Մինասյանը, ով ՔՊ-ի թեկնածուն է, ինքն էր այս օրերին ասֆալտապատում է ճանապարհները, լամպոչկաներ փոխում և այլն, և օրինակ նաև խոստանում է, որ քաղաքացու թաղումը ղայդին կկազմակերպի»,- ասաց Մկրտչյանը։