11 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
-0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանական մեքենան բախվել է Նոր Զելանդիայի վարչապետին տեղափոխող լիմուզինին

Ոստիկանական մեքենան բախվել է Նոր Զելանդիայի վարչապետին տեղափոխող լիմուզինին

Ոստիկանական մեքենան բախվել է լիմուզինին, որում եղել են Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լակսոնը և ֆինանսների նախարար Նիկոլա Ուիլիսը։ Քաղաքական գործիչները չեն տուժել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հայտնել է New Zealand Herald-ը։

Ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ վթարը տեղի է ունեցել մայրուղու այն հատվածում, որը քաղաքից դեպի Վելինգթոնի օդանավակայան տանող հիմնական երթուղին է: Լակսոնն լրագրողներին հայտնել է, որ ինքը և Նիկոլա Ուիլիսը «լավ են»։