
Մեծ Բրիտանիայում հարգանքի տուրք է մատուցվել և կոչ արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատներից և բոլոր քաղաքական կուսակցություններից պատգամավորները հավաքվել էին Լոնդոնի Սենոտաֆի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու և ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և կոչ անել Միացյալ Թագավորության կառավարությանը ճանաչել այն որպես ցեղասպանություն:
Արարողությունը բացվել է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անդրե Վարդանյանի խոսքով:
Արարողությունից հետո երկրի վարչապետին է հանձնվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչով նամակ։
«Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում ներկա գտնվող խորհրդարանի բոլոր անդամներին և լորդերին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և հարակից կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր համերաշխ էին հայ ժողովրդի հետ այս նշանակալի առիթով», – նշել են միջոցառման կազմակերպիչները։