06 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանում հայազգի գործարար է կալանավորվել՝ ուկրաինացի նախկին պատգամավորի սպանության գործով

Ռուսաստանում հայազգի գործարար է կալանավորվել՝ ուկրաինացի նախկին պատգամավորի սպանության գործով

Մոսկվայի մարզի դատարանը կալանավորել է գործարար Արայիկ Ամիրխանյանին՝ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով․ հայտնում է РИА Новости–ն։

«Մոսկվայի մարզի դատարանն Ամիրխանյանի համար խափանման միջոց է ընտրել կալանքը», – ասել է քննությանը ծանոթ աղբյուրը։

Միևնույն ժամանակ, Ամիրխանյանն արդեն կալանքի տակ է կաշառակերության գործով։

Ամռան սկզբին նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման։ Ինչպես վճռել է դատարանը, մեղադրյալը երկու անգամ գումար է փոխանցել դատական ​​կատարածուին՝ օրենքի շրջանցմամբ ընկերության հաշիվների նկատմամբ կալանքը վերացնելու համար։ Օգոստոսի վերջին վերաքննիչ դատարանը դատավճիռն օրինական էր ճանաչել։

Կիվայի մարմինը հայտնաբերվել էր 2023 թվականի դեկտեմբերի 6-ին, Մոսկվայի մարզի Սուպոնեվո գյուղում, հարուցվել էր քրեական գործ։ Քննության տվյալներով՝ երեկոյան զբոսայգում անհայտ անձը կրակել էր քաղաքական գործչի վրա, որը տեղում մահացել էր։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026