22 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն և Ուկրաինան ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ լոկալ հրադադար են կնքել Զապորոժիեում

ՌԴ-ն և Ուկրաինան ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ լոկալ հրադադար են կնքել Զապորոժիեում

ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ ձեռք բերված լոկալ հրադադարից հետո Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում սկսվել են վերանորոգման աշխատանքներ․ գրում է Reuters-ը։

Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Ուկրաինային ժամանակավոր զինադադարին համաձայնելու համար՝ նշելով, որ աշխատանքները կնպաստեն տարածքում միջուկային անվտանգության ամրապնդմանը:

Նշվում է, որ վերանորոգումը կտևի մի քանի օր։ Աշխատանքներն իրականացվում են միջուկային վթարի կանխմանն ուղղված միջոցառումների շրջանակում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026