27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան կարտաքսի ադրբեջանցի 2 դիվանագետի

Ֆրանսիան կարտաքսի ադրբեջանցի 2 դիվանագետի

Ֆրանսիան հաշվի է առնում Ադրբեջանի կողմից ընդունված որոշումը՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի «պերսոնա նոն գրատա» հայտարարելու վերաբերյալ․ հայտնել են Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից։

Ի պատասխան այդ քայլի՝ Ֆրանսիան անցանկալի անձ է հայտարարել 2 ադրբեջանցի դիվանագետի։

«Ֆրանսիան կտրականապես մերժում է այն մեղադրանքները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է ֆրանսիացի դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելը հիմնավորելու համար»,-հայտնել են Ֆրանսիայի արտգործնախարարությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանը կանչվել էր երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան տեղեկացրել էին դեսպանատան երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա էին ճանաչեու մասին՝ պայմանավորված «դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող գործունեություն իրականացնելով»։ Նրանց հրահանգվել էր 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանը։