29 Հնս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավստրալացի տղամարդը մեղադրվում է թաիլանդցի անչափահաս աղջկա սպանության և մարմինը ճամպրուկի մեջ թաքցնելու համար

Ավստրալացի տղամարդը մեղադրվում է թաիլանդցի անչափահաս աղջկա սպանության և մարմինը ճամպրուկի մեջ թաքցնելու համար

Ավստրալացի տղամարդը մեղադրվում է 17-ամյա թաիլանդցի աղջկա սպանության համար․ աղջկա մարմինը հայտնաբերվել է ճամպրուկի մեջ․ գրում է BBC-ն։

Թաիլանդի Պատտայա քաղաքի ոստիկանության տվյալներով՝ շաբաթ վաղ առավոտյան երկաթուղային գծերի մոտ հայտնաբերված ճամպրուկում նրանք գտել են Տունչանոկ Դոնհոմլայի դին:

Իրավապահները հայտնում են, որ սպանության կասկածանքով Բանգկոկի Սուվարնաբհումի օդանավակայանում ձերբակալվել է Սայմոն Փիթեր Քարման անունով տղամարդը, որը, ենթադրաբար, պատրաստվում էր լքել երկիրը։

Ոստիկանությունը նշում է, որ տեսահսկման համակարգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ ինչպես է մի տղամարդ հինգշաբթի ժամը 03:34-ին Դոնհոմլայի հետ մտնում մի բնակարանային համալիր։ Նույն օրն՝ ուշ երեկոյան, տղամարդը դուրս է գալիս միայնակ՝ «ձեռքին՝ մեծ ճամպրուկ»։ Այնուհետև նա ճամպրուկը տեղադրում է մոտոցիկլետի վրա, ապա՝ շարժվում դեպի երկաթուղային կայարան։

Քարմանը հերքել է սպանության, աղջկա մարմինը տեղափոխելու կամ թաքցնելու, անչափահասին սեռական նպատակներով իր հետ տանելու հետ կապված մեղադրանքները։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քարմանը ոստիկանությանը հայտնել է, որ համաձայնել էր սեռական ծառայությունների համար Դոնհոմլային վճարել 1000 թաիլանդական բահտ (30 ԱՄՆ դոլար), սակայն, երբ վերադարձել են բնակարան, նրանց միջև վեճ է ծագել, և նա առաջարկել է վճարել միայն 500 բահտ։ Քարմանի խոսքով՝ աղջիկն «անհետացել է սենյակից», քանի դեռ ինքը քնած է եղել։

Պատտայա քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ Քարմանի մարմնի վրա քերծվածքներ՝ եղունգների հետքեր են հայտնաբերվել։ Տղամարդը, սակայն, հերքել է վարկածը, որ քերծվածքները կռվի ընթացքում աղջիկն է իրեն հասցրել՝ դրանք վերագրելով սարդերին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026