13 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքին հակազդելը բավականին դժվար է, եթե մեկ անգամ ցույց ես տվել զիջողականությունդ՝ խաղասեղանին դնելով անկախությունդ․ Զախարովա

Արևմուտքին հակազդելը բավականին դժվար է, եթե մեկ անգամ ցույց ես տվել զիջողականությունդ՝ խաղասեղանին դնելով անկախությունդ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ բազմաթիվ անգամ խոսել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին, ինչը պահպանում է իր ակտուալությունը։

«Որտեղ հայտնվում է այդ ագրեսիվ կառույցը, այնտեղ նոր բաժանարար գծեր են ի հայտ գալիս, այնտեղ բախումնային օրակարգ է ստեղծվում, կոպտորեն իրականացվում է ինքնիշխան պետությունների գործերին միջամտություն։ Նատօյականների ակտիվացումը, լինի դա ադրբեջանական, թե հայկական ուղղությունով հանգում է մի բանի՝ վերածել Հարավային Կովկասը ՌԴ-ին հակազդելու ևս մեկ հարթակի,  իրար բախել տարածաշրջանի պետությունները, ապա ստանալ սեփական շահը։ Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում որոշումները պետք է կայացվեն տարածաշրջանային պետություների կողմից։ Օրինակ՝ Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպումը դրա ապացույցն է, որ նման բան հնարավոր է։ Մեր տեսակետը հասցնում ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին։ Մեզ լսում են, հասկանում են, սակայն այլ հարց է, որ հակազդելն Արևմուտքին բավականին դժվար է, եթե մեկ անգամ ցույց ես տվել զիջողականությունդ՝ խաղասեղանին դնելով անկախությունդ»,-ասել է Զախարովան։