
Իրանի գերագույն առաջնորդը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Մասուդ Փեզեշքիան
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ինչպես իր հայրը՝ Ալի Խամենեին, կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները միշտ եղել են Իսլամական հեղափոխության հանգուցյալ առաջնորդի, ինչպես նաև ներկայիս գերագույն առաջնորդի ուշադրության կենտրոնում։ Այս ուղղությունը հետևողականորեն և վճռականորեն կշարունակվի», – Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։


