14 Հուլ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը․ գրում է «Արմենպրես»-ն՝ իր հերթին հղում անելով JNS-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։

«Ավելի վաղ՝ հունիսի վերջին, Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին։ Այդ քայլից հետո հարցը պետք է ներկայացվեր Քնեսեթի՝ Իսրայելի խորհրդարանի հաստատմանը։

JNS-ի փոխանցմամբ՝ քվեարկության կասեցումը տեղի է ունեցել դիվանագիտական զգայուն ժամանակահատվածում՝ տարածաշրջանում նոր լարվածության ֆոնին։ Պարբերականը հիշեցնում է, որ վերջին ամիսներին Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Գազայի պատերազմի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած սուր հայտարարությունների պատճառով։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որը կառավարությունում ներկայացրել էր ճանաչման առաջարկը, ավելի վաղ հայտարարել էր, որ դա ճիշտ քայլ է և պատմական արդարության հարց։ AP-ի հաղորդմամբ՝ Իսրայելի կառավարությունը որոշումը հիմնավորել էր նաև Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման և նվազեցման քաղաքականությամբ։

Թուրքիան Իսրայելի կառավարության այդ որոշումը որակել էր քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ։ Ըստ JNS-ի՝ խորհրդարանական քվեարկությունը կասեցնելու որոշումը կարող է դիտարկվել որպես Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի մաս»,- նշում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026