
ԵՄ-ում չեն կարողացել հանաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ մարմինները չկարողացան համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ, մասամբ նավթի գների պատճառով․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Կայա Կալլասը։
«Ես ցավում եմ, որ մենք համաձայնության չենք եկել 21-րդ փաթեթի շուրջ, թեպետ մենք մոտ ենք դրան․ ԵՄ երկրները տարբեր առարկություններ ունեն, քանի որ պատերազմը շարունակվում է արդեն երկար տարիներ, և դա ազդում է նավթի գների վրա», – ասել նա։


