08 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ պետական մարմինների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները կարող են հասանելի լինել ԱՄՆ-ին՝ առանց ՀՀ իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ

ՀՀ պետական մարմինների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները կարող են հասանելի լինել ԱՄՆ-ին՝ առանց ՀՀ իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ

ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը նախազգուշացրել է Հայաստանում նոր տվյալների կենտրոնի (դատա-կենտրոնի)՝ հօգուտ արևմտյան հատուկ ծառայությունների և ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու այլ երկրների օգտագործման հնարավորության մասին․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքների իրականացման համար, այդ թվում՝ ընդդեմ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների»,- լրագրողներին ասել է Շևցովը։

Այսպիսով նա մեկնաբանել է օգոստոսի սկզբին Հրազդան քաղաքում NVIDIA պրոցեսորներով աշխատող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի բացումը։

ՌԴ ԱԽ փոխքարտուղարի խոսքով՝ «հաշվի առնելով, որ Firebird-ը ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը, ԱՄՆ հետախուզական գործակալությունները կունենան հասանելիություն դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին»։

«Սա նշանակում է, որ Հայաստանի պետական մարմինների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», - նշել է Շևցովը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ