24 Դեկ
2024
-0° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի և Իսրայելի լարվածության ֆոնին ԱՄՆ-ն ռազմական օգնություն է ուղարկել Իսրայելին

Իրանի և Իսրայելի լարվածության ֆոնին ԱՄՆ-ն ռազմական օգնություն է ուղարկել Իսրայելին

Ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին բաղկացուցիչ մասերը ժամանել են Իսրայել։ Առաքումն իրականացվել է Իրանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին։

Հոկտեմբերի 15-ին՝ երեքշաբթի օրը, ԱՄՆ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է, ինչպես Իսրայելի պաշտպանությունն ամրացնելու, այդպես էլ ամերիկացիներին պաշտպանելու Իրանի հնարավոր հարձակումից:

Պենտագոնը հայտնել էր, որ կուղարկի լրացուցիչ THAAD բաղադրիչներ և անձնակազմ, և որ համակարգը կգործի «մոտ ապագայում»:

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել է իրանական ռազմական օբյեկտների վրա մոտալուտ հարձակման մասին։