Թուրքիան ԵՄ-ին մեղադրում է անհիմն գնահատականներ տալու մեջ
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Եվրամիության կողմից Թուրքիայի մասին 2024-ի համար հրապարակված զեկույցին․ այս մասին գրում է Ermenihaber կայքը։
Հայտարարության մեջ ասվել է․ «Մենք հերքում ենք Թուրքիայի մասին 2024-ի զեկույցում ԵՄ-ի անհիմն գնահատականները հատկապես քաղաքական չափանիշների և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»։
Թուրքական կողմը ԵՄ-ին մեղադրել է նաև երկկողմ հարաբերությունների առաջ քաղաքական խնդիրներ առաջ քաշելու մեջ և ընդգծել, որ անկալում է, թե ԵՄ-ն կվերացնի այդ քաղաքական խոչընդոտները։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 30-ին էր հրապարակել 10 պետության վերաբերյալ «Ընդլայնման զեկույց», որոնց թվում եղել էր նաև Թուրքիան։
Զեկույցում ընդգծվել էր, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ բանակացություններում 2018-ից այն կողմ առաջընթաց չի գրանցվել։
Նշվել էր նաև, որ մտահոգությունները, որոնք առկա էին կապված ԵՄ-ի ժողովրդավարական ստանդարտների, օրենքի գերակայության և դատական համակարգի անկախության ու այլ հիմնարար իրավունքների համատեքստում Թուրքիայի հետնահանջին, դեռևս պահպանվում են։