05 Դեկ
2024
-2.8° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բացի էթնիկ զտումից՝ Գազան սովի է մատնված

Բացի էթնիկ զտումից՝ Գազան սովի է մատնված

UNRWA-ի (ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին նախազգուշացրել է Գազայի հատվածի հյուսիսում սովի լուրջ սպառնալիքի մասին և կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել:

Նրա խոսքով՝ Գազայի հատվածի հյուսիսը, որն ավելի քան մեկ ամիս իսրայելական ռեժիմի կողմից ենթարկվում է ցեղասպանության ու էթնիկ զտումների, այժմ սովի է մատնված։

«Իսրայելը օգտագործում է քաղցը որպես զենք՝ Գազայի բնակիչներին զրկելով կյանքի հիմնական կարիքներից, ներառյալ սնունդից», – ասել է Լազարինին: «Գազա հասնող մարդասիրական օգնությունն անբավարար է և ծածկում է պաղեստինցիների ամենօրյա կարիքների միայն 6%-ը»։

Գործակալության ղեկավարը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածի հյուսիսում սովի հետ կապված և ընդգծել, որ անհրաժեշտ է քաղաքական կամք Գազայի հատվածին մարդասիրական օգնությունն ավելացնելու համար։