11 Դեկ
2024
6.4° c ԵՐԵՎԱՆ
10.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանը ՀՀ է ուղարկել Akash հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի առաջին մարտկոցը

Հնդկաստանը ՀՀ է ուղարկել Akash հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի առաջին մարտկոցը

Հնդկաստանը Հայաստան է ուղարկում «Akash» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը, հայտնել է New Indian Express-ը։

Ինչպես նշվել է 2022 թվականին Հայաստանը պայմանագիր է ստորագրել Հնդկաստանի հետ մոտ 700 մլն դոլար արժողությամբ 15 «Akash» հրթիռային համակարգերի գնման վերաբերյալ՝ դառնալով առաջին օտարերկրյա երկիրը, որը գնել է այս հրթիռային համակարգերը։

«Երկիր-օդ» դասի «Akash» համակարգը կարող է խոցել կործանիչներ, «օդ-երկիր» և թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր մինչև 25 կմ հեռավորության վրա:

Նշվել է, որ Ռուսաստանը վերջին տասնամյակում Հայաստանին զենքի և զինամթերքի հիմնական մատակարարն է եղել։ 2011-ից մինչև 2020 թվականը Մոսկվային է բաժին ընկել Երևանի զենքի ներմուծման 94 տոկոսը:

Ընդգծվել է, որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում խաղաղության հաստատման շուրջ, երկու երկրներն էլ ձեռք են բերում զենք և համակարգեր։