13 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան և դաշնակիցները հետխորհրդային տարածքում կաշխատեն նվազեցնել սպառնալիքների թիվն իրենց ռազմավարական շահերի գոտում. Kommersant

Մոսկվան և դաշնակիցները հետխորհրդային տարածքում կաշխատեն նվազեցնել սպառնալիքների թիվն իրենց ռազմավարական շահերի գոտում. Kommersant

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները հինգշաբթի Աստանայում կանցկացնեն իրենց տարեկան գագաթնաժողովը։

Արևմուտքի հետ Ռուսաստանի սուր հակամարտության համատեքստում՝ Մոսկվան և նրա դաշնակիցները հետխորհրդային տարածքում կաշխատեն նվազեցնել սպառնալիքների թիվը իրենց ռազմավարական շահերի գոտում, գրել է Kommersant-ը։ Գագաթնաժողովի գլխավոր որոշումներից մեկը կլինի Եվրասիական նոր ռազմավարության հաստատումը, որի շրջանակներում կհաստատվի նաև Աֆղանստանի հետ սահմանի զարգացման ծրագիրը՝ Կենտրոնական Ասիայի անվտանգությունն ապահովելու համար։

Առաջիկա հանդիպմանը հատկապես կարևորվում է այն փաստը, որ Ռուսաստանը՝ ՀԱՊԿ անդամներից մեկը, ներքաշվել է ՆԱՏՕ-ի երկրների հետ հակամարտության մեջ՝ Կիև տեղափոխված ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով իր տարածքի վրա հարձակումներից հետո:

«Աշխարհում ընդհանուր իրավիճակը կտրուկ վատթարացել է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ընդհանուր առմամբ՝ Աստանայի հանդիպման նախօրեին արված հայտարարությունները վկայում են այն մասին, որ ՀԱՊԿ-ն առայժմ ձեռնպահ է իր ավանդական օրակարգի ընդլայնումից և Ռուսաստանին հետևելով՝ ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ ներքաշվելուց։

«Կազմակերպության խնդիրն է պաշտպանել անդամ երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը СТВ հեռուստաալիքի եթերում։

Հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի երկրների հետ երկխոսությունն այժմ քիչ հավանական է, ՀԱՊԿ-ը մտադիր է կենտրոնանալ Եվրասիայի վրա:

Աստանայում ստորագրման համար պատրաստվել է 14 փաստաթուղթ, այդ թվում՝ անդամ երկրների վերջնական հռչակագիրը, որը կսահմանի ընդհանուր մոտեցումներ միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ։

«Ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակում ՀԱՊԿ-ը շարունակում է ամրապնդել իր դերը որպես անվտանգության և կայունության ապահովման հիմնական մեխանիզմ ոչ միայն իր պատասխանատվության գոտում, այլև՝ եվրասիական հսկայական տարածքում և ունի ներուժ ապագայում դառնալու Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետության առանցքային տարր»,-նշել է Յուրի Ուշակովը գագաթնաժողովի նախօրեին։

Նա հավելել է, որ «անդամ երկրները հետևողականորեն հանդես են գալիս հակամարտությունների՝ քաղաքական և դիվանագիտական ​լուծման​ օգտին», և ՀԱՊԿ շրջանակներում նրանց համագործակցությունը «ուղղված չէ այլ պետությունների դեմ և սպառնալիք չի ներկայացնում նրանց համար, այլ ծառայում է խաղաղության և կայունության շահերին»։

Յուրի Ուշակովը նաև շատ խորհրդանշական հայտարարություն է արել աֆղանական թեմայի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ Ռուսաստանում քննարկվել է «Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպության» կարգավիճակը «Թալիբան» շարժումից հանելու հարցը։ «Կան որոշակի նկատառումներ այս կազմակերպության հետ համագործակցություն սկսելու օգտին»,- հայտարարել է Ուշակովը՝ հավելելով. «Առայժմ դա տեղի է ունենում քննարկումների տեսքով»։