10 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան չի հրաժարվում ՀՀ-ի հանդեպ իր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում․ Գալուզին

Մոսկվան չի հրաժարվում ՀՀ-ի հանդեպ իր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում․ Գալուզին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ ֆորումում հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանագրերի ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից։

«Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է համաձայնագրերի ողջ շրջանակին և՛ երկկողմանի, և՛ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում։ Մենք չենք հրաժարվում մեր պարտավորություններից մեր դաշնակիցների հանդեպ, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», – նշել է է Գալուզինը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ Երևանի հետ՝ Մոսկվայում ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումների ժամանակ։

Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասի «3+3» հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։