13 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայի բանակը հաստատել է ապստամբների ներխուժումը Հալեպ

Սիրիայի բանակը հաստատել է ապստամբների ներխուժումը Հալեպ

Սիրիական բանակը hայտարարել է, որ իր տասնյակ զինվորներ սպանվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապստամբների հարձակման ժամանակ, և որ ապստամբներին հաջողվել է ներխուժել Հալեպ քաղաք՝ ստիպելով բանակին վերադիրքավորվել․ հայնտում է Reuters գործակալությունը։

Սա սիրիական բանակի առաջին հրապարակային հաստատումն է, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական կազմակերպության գլխավորած ապստամբները մտել են կառավարության վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք։

Բանակի հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկիչների մեծ թիվը և մարտական գործողությունների ճակատների բազմազանությունը դրդել են երկրի զինված ուժերին իրականացնել վերադիրքավորումներ՝ ուղղված պաշտպանական գծերի ամրապնդմանը՝ խաղաղ բնակիչների և զինվորների կյանքը պահպանելու և հակահարձակման պատրաստվելու համար։