Ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները Հալեպում թիրախավորել են ապստամբներին
Ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները Հալեպի արվարձաններից մեկում թիրախավորել են ապստամբներին․ հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրներին։
Հիշեցնենք, որ ապստամբներին ճնշելու համար Մոսկվան Դամասկոսին խոստացել է լրացուցիչ ռազմական օգնություն, որը կսկսի ժամանել առաջիկա 72 ժամվա ընթացքում։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան ապստամբների հարձակումը համարում է Սիրիայի ինքնիշխանության խախտում։
«Մենք կողմ ենք, որ սիրիական իշխանությունները կարգուկանոն հաստատեն այդ տարածքում և հնարավորինս արագ վերականգնեն սահմանադրական կարգը», – ասել է նա։