Վրաստանի նախագահը հայտարարել է՝ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նախագահ ընտրել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարողանա նոր նախագահ ընտրել, համապատասխանաբար, երդմնակալությունը չի կայանա, նրա մանդատը կշարունակվի մինչև նոր խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունը։
«Չի լինի լեգիտիմ նախագահ, չի լինի լեգիտիմ երդմնակալություն Վաղվանից ես կգլխավորեմ նոր քաղաքական գործընթաց»,- ասել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիի նախագահական ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին։ Վրաստանի նոր նախագահի ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 14-ին, թեկնածուն Միխեիլ Կավելաշվիլին է։