17 Հուն
2025
-4.7° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ին կարելի էր «թանկ» վաճառել Արևմուտքին, սակայն այն աջակցում է Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը․ Regnum

ՀՀ-ին կարելի էր «թանկ» վաճառել Արևմուտքին, սակայն այն աջակցում է Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը․ Regnum

Հայաստանը շուտով կարող է անցնել միանգամից երկու անվերադարձ կետ, որի արդյունքում՝ երկիրն այլևս չի ունենա սուբյեկտիվություն կամ նույնիսկ պետականություն, գրել է Regnum-ը։

Ավելին, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այն արդեն հատել է առաջին կետը։ Խոսքը ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցման մասին է։

Այժմ Երևանը համապատասխան բանակցություններ է վարում Արևմուտքի հետ։ Վերջին փուլը կայացել է Փարիզում, որտեղ Հայաստանի վարչապետը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։

Արդյո՞ք Արևմուտքը իսկապես կպաշտպանի Հայաստանին։ Անվտանգության ենթակառուցվածքը պատրաստվում է։ Մասնավորապես, հայկական հրետանին արդեն անցնում է ՆԱՏՕ-ի 155 միլիմետր ստանդարտին։

Երկիրը նաև «հոգեբանական» հիմքեր է ստեղծում դեպի Արևմուտք շրջադարձի համար։ Հասարակության մեջ ակտիվորեն ներմուծվում է այն միտքը, որ Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունն ապարդյուն է և ոչինչ չի տալիս։ Միաժամանակ հակառուսական աժիոտաժն ուժեղացել է Սիրիայում վերջին իրադարձությունների ֆոնին։ Բաշար ալ-Ասադի տապալումը, էթնիկ զտումները Ղարաբաղում և 2021-2022 թվականներին միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակումը վկայում են այն մասին, որ Ռուսաստանը չի կարող պաշտպանել իր դաշնակիցներին։ Սակայն Արևմուտքի կողմից անվտանգության հստակ երաշխիքներ չկան։

«Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը պաշտպաներ հայկական ազգային շահերը, ապա կպահանջեր, որ այդ երաշխիքները ձևակերպվեն ՀԱՊԿ-ից դուրս գալու պահին։ Իսկ Արևմուտքը, թերևս, կգնար զիջումների. չէ՞ որ հիմա, օբյեկտիվորեն, եկել է այն պահը, երբ Հայաստանին կարելի է «թանկ» վաճառել նրանց», – նշվել է հոդվածում։ Ընդգծվել է նաև, որ Արևմուտքի իրավիճակային շահը չի նշանակում, որ նա պատրաստ է հրաժարվել ռազմավարականից։ Նրա համար Հայաստանը դաշնակից չէ, այլ՝ պլացդարմ, հանունուն որի ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչ էլ ասեն, չեն պատրաստվում փչացնել հարաբերությունները Անկարայի հետ։

Փաստն այն է, որ Արևմուտքն ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը։