
Հակասում է երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին. ՌԴ ԱԳՆ-ն Միհրանյանի՝ ՀՀ մուտք գործելու արգելքի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի՝ ՀՀ մուտքի արգելքը համարում են Երևանի ոչ բարեկամական քայլ։
«Մենք Անդրանիկ Միհրանյանի համար Հայաստան մուտքի արգելքը համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ, որը հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին», – նշել է Զախարովան։