
Հանդիպել են Իրանի ու Թուրքիայի ղեկավարները
Կահիրեում ընթացող D-8 գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպում են ունեցել Թուրքիայի ու Իրանի ղեկավարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Իրանի հարաբերությունները։ Էրդողանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հանդիսանում են տարածաշրջանային կայունության հիմքը։ Նրա խոսքով՝ երկու երկրները հնարավորություն ունեն հասնելու 30 միլիարդ դոլարի փոխադարձ առևտրի նպատակին, իսկ դա հնարավոր է հարաբերությունների ամրապնդմամբ։
Քննարվել են նաև տարածաշրջանային գլոբալ հարցեր։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի կայունացումը ծառայելու է ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։
Էրդողանը հույս է հայտնել, որ Սիրիան կդառնա կայուն, անվտանգ, արմատախիլ կարվեն ահաբեկչական խմբավորումները և մարդիկ կամովին կվերադառնան այնտեղ։
«Սիրիայի վերականգնումը կարող է իրականացվել տարածաշրջանային և միջազգային բոլոր խաղացողների մասնակցությամբ»,- ընդգծել է Էրդողանը։