Նոր մանրամասներ՝ Հարավային Կորեայում տեղի ունեցած ավիավթարից
Հարավային Կորեայի հարավ-արևմուտքում գտնվող օդանավակայանում մարդատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել։
Տեղի հրշեջ ծառայության տվյալներով՝ մինչ այժմ հաստատվել է առնվազն 96 մարդու մահ: Անձնակազմի երկու անդամ ողջ են մնացել ու դուրս են բերվել ինքնաթիռից, սակայն փրկարարները զգուշացրել են, որ այլ ողջ մնացածներ գտնելու հույս չկա:
Հարավային Կորեայի հրշեջ ծառայության տվյալներով՝ զոհերի թվում են կա 47 տղամարդ, 48 կին և մեկ երեխա, ում սեռը չի հաջողվել պարզել:
Jeju Air 7C 2216 չվերթը Բանգկոկից տեղափոխում էր 175 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, երբ աղետը տեղի ունեցավ Մուան շրջանի օդանավակայանում։ Պատահարի պատճառը վայրէջքի շասսի անսարքությունն է եղել, հայտնել են պաշտոնյաները:
Կիրակի օրը տեղի ունեցած վթարի կադրերը, որոնք հեռարձակվել են հարավկորեական բազմաթիվ լրատվամիջոցներով, ցույց են տալիս թե ինչպես է ինքնաթիռը մեծ արագությամբ ընթանում վայրեջքից հետո, ապա հարվածում հողային թմբին և պայթում։