
Մոլդովան ԱՊՀ-ից դուրս կգա հաջորդ տարվա ապրիլին
Մոլդովան 2027 թվականի ապրիլի 8-ին դուրս կգա Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ): Այս հայտարարությունն արել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը․ գրում է lenta.ru-ն։
ԱՊՀ կանոնադրական փաստաթղթերի համաձայն՝ Քիշնևը մեկ տարվա ընթացքում դուրս կգա կազմակերպությունից։
Ավելի վաղ Պոպշոյը կասկածի տակ էր դրել ԱՊՀ-ին երկրի բազմամիլիոն դոլարանոց պարտքը մարելու անհրաժեշտությունը: Դիվանագետն իր դիրքորոշումը հիմնավորել էր Քիշնևի՝ կազմակերպությանն անդամակցությունից ենթադրյալ օգուտների բացակայությամբ։


