Եղանակային պայմանների պատճառով մի քանի ինքնաթիռ պտտվում են Երևանի երկքնում՝ սպասելով եղանակի բարելավմանը
Մի քանի ավիաընկերությունների ինքնաթիռներ պտտվում են Երևանի երկնքում՝ սպասելով եղանակային պայմանների բարելավմանը։ Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։ Sputnik Արմենիային հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «FlyOne»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում։
Մողրովյանը տեղեկացրել է, որ Թբիլիսիի օդանավակայանում է վայրէջք կատարել նաև «Red Wings»-ի Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի օդանավը։
«Utair»-ի Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռը Միրելանիե Վոդի է ուղևորվել, իսկ «Հայկական ավիաուղիների» Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Գյումրիում։
Այս պահին «Զվարթնոցի» երկնքում մի քանի ավիաընկերությունների ինքնաթիռներ են պտտվում՝ սպասելով եղանակային պայմանների բարելավմանը։ Կան թռիչքներ, որոնք ուշացումով է իրականացվելու։