Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյանը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում վերջին իրադարձությունները
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների զարգացման հարցերը և հարավկովկասյան տարածաշրջանում վերջին իրադարձությունները։
Ավելի վաղ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը քննարկել են տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։
Փեզեշքիանը նշել է Ադրբեջանի հետ համագործակցության և փոխադարձ կապերի ընդլայնման կարևորությունը։ Մուստաֆաևն, իր հերթին, ընդգծել է Իրանի կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:
Հիշեցնենք, որ Մուստաֆաևը Թեհրանում է՝ մասնակցելու Ադրբեջան-Իրան միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին։