07 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալներ են ձերբակալվել. ՌԴ ԱԴԾ

ՌԴ-ում Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալներ են ձերբակալվել. ՌԴ ԱԴԾ

ՌԴ-ում ձերբակալվել են ուկրաինական հատուկ ծառայությունների չորս կին գործակալներ, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում ՌԴ ՊՆ բարձրաստիճան սպաների և վառելիքաէներգետիկ համալիրների դեմ. հայտնում է ԱԴԾ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ կանայք հավաքագրվել են Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության սպաների դեմ և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով։

Նրանք հրաձգության, ականապայթյունային գործի և անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթացներ են անցել։ Խուզարկությունների ժամանակ նրանցից առգրավվել են պայթուցիկ նյութեր, դետոնատորներ և կուրատորների հետ կապի միջոցներ։ Ձերբակալվածներն ընդունել են իրենց մեղքը:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026