23 Փտր
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
-5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ տարածքով անցնող ադրբեջանական բեռները պետք է վերահսկվեն․ ՔՊ-ական պատգամավորներ

ՀՀ տարածքով անցնող ադրբեջանական բեռները պետք է վերահսկվեն․ ՔՊ-ական պատգամավորներ

Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ադրբեջանական ցանկացած բեռ պիտի մի որոշակի չասենք ստուգում, բայց վերահսկողության ենթարկվի, այսինքն` Հայաստանի Հանրապետությունը պիտի իմանա, թե ինչ է իր տարածքում. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նա նշել է, որ բեռներն ստուգելու համար տեխնիկական տարբեր միջոցներ կան, կարող է լինել նաև բացել, աչքով ստուգելու տարբերակը, դրանից բովանդակությունը չի փոխվում։

 «Հիմա Վրաստանից էլ բեռները, որ գալիս են, կարծեմ՝ սքաներների միջով անցնում են։ Իրանից, երբ գալիս են, նայում են, որ արգելված նյութեր չլինեն։ Դա պարտադիր պահանջ է ցանկացած պետության դեպքում»,-նշել է Եղոյանը։

Պատգամավորը, սակայն, չի հստակեցրել, թե ո՞ր կառույցը պետք է իրականացնի ստուգումը՝ կլինի մաքսային ծառայությունը, կլինի ԱԱԾ-ն, սահմանապահ ծառայությունը կամ ներքին գործերին համապատասխան ծառայություն, այս պահին էական չէ։

Նույն խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հարցը տեխնիկական է համարում, նշելով, որ այն կորոշվի բանակցությունների ընթացքում։ Արթուր Հովհաննիսյանը ևս ընդգծում ՝ հնարավոր չէ, որ Հայաստանի տարածքով անցնի որևէ բեռ, որի պարունակության բովանդակության մասին ՀՀ իրավասու մարմինները չիմանան։