20 Մար
2025
14.2° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ապագա կոնֆլիկտի սերմերը․ խաղաղություն չի լինի՝ առանց հայերի նկատմամբ արդարության․ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ապագա կոնֆլիկտի սերմերը․ խաղաղություն չի լինի՝ առանց հայերի նկատմամբ արդարության․ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ

Թեև Ադրբեջանի կառավարությունն ազդարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորող խաղաղության համաձայնագրի պատրաստ լինելու մասին, սակայն գործարքն այնքան միակողմանի է, որ կայուն խաղաղության պայմաններ չի ստեղծի: Գործարքը ցանում է վրդովմունքի և ապագա ռազմական գործողությունների սերմեր կովկասյան երկրների միջև, որոնք 1992 թվականից ի վեր երկու արյունալի պատերազմներ են մղել և շարունակում են հակասություններ ունենալ մի շարք չլուծված հարցերի շուրջ: Այս մասին գրել է Դեյվիդ Ֆիլիպսը, ով եղել է ԹուրքիաՀայաստան հաշտեցման հանձնաժողովի նախագահը և մասնագիտացված է Հարավային Կովկասին առնչվող հարցերում։

Mirror Spectatorում հրապարակված իր հոդվածում նա գրել է, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին կայծակնային ռազմական գործողության արդյունքում գրավել է Լեռնային Ղարաբաղը, որը հայերը կոչում են Արցախ: 120,000 հայեր փախել են Հայաստան՝ Ադրբեջանի զինված ուժերին թողնելով իրենց ունեցվածքն ու եկեղեցիներն:

Հեղինակի խոսքով՝ Հայաստանի իշխանություններին այլ բան չէր մնում, քան համակերպվել Ադրբեջանի պահանջներին։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին ատրճանակ է դրված», – գրել է Ֆիլիպսը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր նավթային հարստությունը ծախսել է հրթիռների և այլ զինատեսակների վրա, ինչը նրան որոշակի առավելություն է տվել:

Թուրքիայի նյութական և նյութատեխնիկական օգնությունը ևս բեկնումնային էր մարտադաշտում։ Հեղինակը հիշեցրել է, որ Մոսկվան խոստացել էր երաշխավորել 2022 թվականի համաձայնագրի կատարումը, որը կարճատև խաղաղություն էր հաստատել կովկասյան երկրների միջև։

«Ռուսաստանի քայլերը լավագույն դեպքում անարդյունավետ էին, վատագույն դեպքում՝ երկակի», – ընդգծել է Ֆիլիպսը։ Գործարքը նաև պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված իր իրավական հայցերից, որոնք պնդում են, որ Ադրբեջանը կատարել է էթիկական մաքրում և ցեղասպանություն, ինչը հուզիչ խնդիր է հայերի համար, ովքեր զոհ են գնացել Թուրքիայի ցեղասպանությանը քսաներորդ դարասկզբին, երբ 1,5 միլիոն մարդ աքսորվել և սպանվել է: Ադրբեջանը նաև հայտարարում է, թե Հայաստանի Սահմանադրությունում «պետք է վերացվեն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված պահանջները»։

Ադրբեջանը նկրտումներ ունի նաև Հայաստանի ինքնիշխանության դեմ՝ պահանջելով բացել «Զանգեզուրի ռազմավարական միջանցքը»։ Վերջին համաձայնագիրը լռում է Ադրբեջանում հայ ռազմագերի կարգավիճակի մասին։ Նրանց ազատ արձակելու դրույթ կամ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից նրանց կալանքի պայմանների մոնիթորինգի կազմակերպում չկա: Պայմանագրում որևէ դրույթ չկա տեղահանվածներին Ղարաբաղ վերադարձնելու կամ հայկական եկեղեցիների և մշակութային հուշարձանների պաշտպանության վերաբերյալ։ Այն լռում է նաև հայերի փոխհատուցման մասին, որոնց ունեցվածքն ավերվել է ադրբեջանական զավթիչ ուժերի կողմից: Փաստացի ստորագրման արարողության ամսաթիվ չի նշվում: Դժվար թե համաձայնագիրն իրականում ձեւակերպվի։ «Խաղաղության համաձայնագրերը կարող են ժամանակավորապես դադարեցնել պատերազմը, սակայն սերմեր է ցանում ապագա հակամարտության համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունները կարող են ռեմիսիայի ենթարկվելլ, բայց հակամարտությունը կվերսկսվի, քանի դեռ հայերի նկատմամբ արդար վերաբերմունք չի ցուցաբերվել, և երկու երկրների ժողովուրդների միջև հաշտեցումը չի արմատավորվել», – եզրափակել է հեղինակը:

Ռազմագերիներ