13 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սաուդյան Արաբիան մարտին մինչ այս չհրապարակված հարվածներ է հասցրել Իրանին․ Reuters

Սաուդյան Արաբիան մարտին մինչ այս չհրապարակված հարվածներ է հասցրել Իրանին․ Reuters

Սաուդյան Արաբիան բազմաթիվ, մինչ այս չհրապարակված հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում պատերազմի ժամանակ իր դեմ իրականացված իրանական հարձակումների․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հարցին ծանոթ երկու արևմտյան և երկու իրանցի պաշտոնյայի։

Սաուդյան Արաբիայի հարձակումները, որոնց մասին նախկինում չի հաղորդվել, առաջին դեպքն են, երբ թագավորությունն ուղիղ ռազմական գործողություններ է իրականացրել՝ ուղղված Իրանին։

Երկու արևմտյան պաշտոնյաները նշել են, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի իրականացրած հարձակումները, ըստ գնահատականների, իրականացվել են մարտի վերջին։

Հարցի առնչությամբ ո՛չ Սաուդյան Արաբիայի, ո՛չ Իրանի արտաքին գործերի նախարարությանները չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026