06 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք թույլ չենք տալու, որ ադրբեջանցի զինծառայողն արտահանձնվի, մենք Բաքվում գերիներ ունենք, և հետևողական ենք լինելու այս հարցին․ Տիգրան Աբրահամյան

Մենք թույլ չենք տալու, որ ադրբեջանցի զինծառայողն արտահանձնվի, մենք Բաքվում գերիներ ունենք, և հետևողական ենք լինելու այս հարցին․ Տիգրան Աբրահամյան

Շաքիի միջադեպի մասով նախաձեռնելու ենք քննիչ հանձնաժողովի ստեղծում, պետք է հասկանանք՝ արդյոք մեր պաշտպանական համակարգը կարո՞ղ է այսօր դիմակայել նման, չեմ ասում խոշոր, նման փոքր միջադեպերի, երբ ինքնակամ զորամասը լքած ադրբեջանցին կարողանում է 3 օր Հայաստանով «թափառել» և մտնել հայի տուն․այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ինչ վերաբերում է նշված զինծառայողի արտահանձնմանն Ադրբեջան, ապա մենք թույլ չենք տալու, որ նա արտահանձնվի, մենք Բաքվում գերիներ ունենք, և հետևողական ենք լինելու այս հարցին, որ նա օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղի տներից մեկը, կրակոցներ արձակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան։ Հարձակման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել նաև նրա երեխաները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ