06 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՀԿ-ն Իրկուտսկի մարզում համաճարակային ռիսկը գնահատել է ցածր

ԱՀԿ-ն Իրկուտսկի մարզում համաճարակային ռիսկը գնահատել է ցածր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի աշխատակցի մոտ անհայտ ծագման թոքաբորբի դեպքի հայտնաբերման հետ կապված հանրային առողջության ռիսկը գնահատել է ցածր․ ТАСС-ին հայտնել է ԱՀԿ մամուլի խոսնակ Քրիստիան Լինդմայերը։

Լինդմայերի խոսքով՝ մահացածի հետ շփված բոլոր անձինք «նույնականացվել են, բժիշկները հետևում են հիվանդության զարգացմանը»։

ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ «այս պահին նրանցից ոչ ոք հիվանդության ախտանիշներ ցույց չի տալիս»։

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը հանգիստ է, ավարտվում են կանխարգելիչ միջոցառումները և անհայտ ծագման թոքաբորբով ախտորոշված կնոջ հետ շփված անձանց բժշկական դիտարկումը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ