06 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքն այսօր Հայաստանի սահմանը սարքել է «проходной двор», իսկ դուք կտրվել եք ժողովրդից․ Մեսրոպ Մանուկյանը՝ իշխող ուժին

Թուրքն այսօր Հայաստանի սահմանը սարքել է «проходной двор», իսկ դուք կտրվել եք ժողովրդից․ Մեսրոպ Մանուկյանը՝ իշխող ուժին

Դուք այնքան եք հեռացել քաղաքացիներից, որ երբ թուրքը գալիս մտնում է մեր տարածք, չեք բարեհաճում քաղաքացուն տեղյակ պահել, որ սիրելի՛ քաղաքացի, սիրելի՛ իմ գյուղացիներ, ուշադի՛ր եղեք, թուրքն եկել ձեր տուն է մտել․ այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին, անդրադառնալով Շաքիի դեպքին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով իշխող ուժին։

«Կմտնեք տուն, ինչպես ասում էր պարոն Կարապետյանը (նկատի ունի Նարեկ Կարապետյանին-Խմբ․), կտեսնեք՝ ադրբեջանցուն փլավ ուտելուց կամ ուրիշ բանով զբաղվելուց։ Սա խայտառակություն է, ու դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրել, ոչ մի ՔՊ-ական այստեղից ներողություն չի խնդրել, այ սա՛ է ձեր պատկերը։ Մի՛ նեղացեք, որ ձեզ քննադատում են, ասում եք՝ ինչի՞ համար են քննադատում, այ սրա՛ համար են քննադատում, որ դուք կտրվել եք ժողովրդից, ու այսօր շեղում եք օրակարգն այլ ուղղությամբ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ թուրքն այսօր Հայաստանի սահմանը սարքել է «проходной двор»:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղի տներից մեկը, կրակոցներ արձակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան։ Հարձակման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել նաև նրա երեխաները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ