13 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական ռազմաբազան չի տեղավորվում Փաշինյանի՝ «դեպի Արևմուտք շրջադարձի» տրամաբանության մեջ․ «Московский Комсомолец»

Ռուսական ռազմաբազան չի տեղավորվում Փաշինյանի՝ «դեպի Արևմուտք շրջադարձի» տրամաբանության մեջ․ «Московский Комсомолец»

Նոր էր վարչապետ Փաշինյանն ապշեցրել ընտրողներին իր հայտարարությամբ, թե «Ղարաբաղն ինչով էր մերը», քննադատության տակ է հայտնվել Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան․ գրում է «Московский Комсомолец»-ը:

Երկու հասարակական կազմակերպություն մեղադրել է ռազմաբազային Հայաստանի ընտրություններին միջամտելու համար: Մեղադրանքը տարածել են Փաշինյանին սատարող լրատվամիջոցները, ուստի՝ կասկած չկա, որ ռազմաբազային ուղղված ոտնձգության ազդանշանը եկել է «վերևից»:

Ըստ պարբերականի՝ եթե Փաշինյանին հաջողվի պահել իշխանությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, Գյումրիի ռուսական ռազմաբազայի ճակատագիրը կորոշվի․ այն դուրս կբերվի Հայաստանից:

Ռազմաբազան չի տեղավորվում Փաշինյանի՝ «դեպի Արևմուտք շրջադարձի» տրամաբանության մեջ: Այն խանգարում է նաև Թուրքիային, որը ձգտում է փոխարինել Ռուսաստանին՝ որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր գործընթացների գլխավոր մոդերատոր:

Ռազմաբազայի դուրսբերումը խնդիր է, որը կլուծվի Փաշինյանի հաջորդ ժամկետի ընթացքում, բայց դրա հիմքերն արդեն դրվել են:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ վերջերս Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը «չունի որևէ ծրագիր, կամ որևէ հարց՝ կապված 102-րդ ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանի տարածքում գտնվելու հետ»։ Սակայն դեռևս 2018 թվականի մայիսի 9-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո, նա Ղարաբաղի վերաբերյալ հայտարարել էր. «Արցախը Հայաստան է և վերջ»։ Իսկ հիմա նա ասում է բոլորովին այլ բան. «Ասում են՝ մենք հողեր ենք կորցրել։ Բայց ինչպե՞ս են այդ հողերը մերը եղել»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026