
Իրանը նախապայմաններ է ներկայացրել ԱՄՆ-ին
Իրանը բանակցությունները վերսկսելու նախապայմաններ է առաջադրել ԱՄՆ-ին․ հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թեհրանը պահանջում է պատժամիջոցների վերացում, ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, իրանական ակտիվների օգտագործման սահմանափակումների վերացում, ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից կրած վնասների փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։
Տեղեկացված աղբյուրն ընդգծել է, որ Իրանի ներկայացրած նախապայմանները ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն սկսելու համար վստահության ամրապնդման նվազագույն երաշխիքներն են։
Նշենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի պահպանման հավանականությունը գնահատել էր 1%։


