31 Մար
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խաղաղության օրակարգը» չիրականանալու դեպքում՝ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կընդունեն նրա ձախողումն իր պաշտոնում․ НГ

«Խաղաղության օրակարգը» չիրականանալու դեպքում՝ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կընդունեն նրա ձախողումն իր պաշտոնում․ НГ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Հանրապետության խորհրդարանում, հայտարարել է ղարաբաղյան շարժման դադարեցման անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և հայկական պետականության ապագան ապահովելու համար։

Ընդդիմությունը կարծում է, որ կառավարության ղեկավարը մեկը մյուսի հետևից զիջումների է գնում Բաքվին․ գրել է Независимая Газета-ն։

Ռուս-հայկական համալսարանի դոցենտ, վերլուծաբան Անտոն Եվստրատովը կայքի հետ զրույցում նշել է, որ Փաշինյանի այս և նմանատիպ այլ հայտարարությունների պատճառը Բաքվի հետ ամեն գնով խաղաղություն հաստատելու ցանկությունն է։ Եթե «խաղաղության օրակարգը» չավարտվի համաձայնագրի ստորագրմամբ, նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կորոշեն, որ նա ամբողջությամբ ձախողվել է կառավարության ղեկավարի պաշտոնում։

Նրա կարծիքով՝ դժվար է ասել, թե որքան մարդ է աջակցում Փաշինյանի քաղաքականությանը։ «Ամեն դեպքում՝ այն աջակցությունը, որն ուներ Փաշինյանի թիմը երկրի ղեկավարման սկզբում, այլևս չունի և, ամենայն հավանականությամբ, չի ունենա»,- կարծում է փորձագետը։

Միաժամանակ Եվստրատովը չի հավատում, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կհամաձայնի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Նախ, Բաքուն որևէ կերպ չի տուժում համաձայնության բացակայությունից, երկրորդ՝ Ադրբեջանի իշխանությունները զիջումների գնալու Փաշինյանի պատրաստակամությունը համարում են իրենց դիրքերն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն։

 

Ռազմագերիներ